211652_close_icon
views-count2089 դիտում article-date 22:45 11-05-2026

Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը դուրս եկան Մ-17 ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող  Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը հաղթեցին կիսաեզրափակիչ գոտեմարտերում։ Լուրը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Զավենն ու Վահեն եզրափակչում են: Հայ ըմբիշները կիսաեզրափակչում 5-3 ու 6-1 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Իմրե Յուհաչին ու Բենեդիկտաս Բուբելևիչիուսին ու վաղը կգոտեմարտեն ոսկե մեդալների համար։

Ապրեք, Տղե՛րք

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

110 կգ քաշային Կորյուն Ավետիսյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է»,-ասվում է լուրում:

Նմանատիպ նյութեր