211652_close_icon
views-count439 դիտում article-date 20:30 11-05-2026

«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ

Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ պորտուգալացի մասնագետին իսպանական ակումբ վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մոուրինյուն «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2010-ից 2013 թվականներին՝ օգնելով թիմին նվաճել Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի և Սուպերգավաթակրի տիտղոսները: Ներկայումս 63-ամյա մասնագետը գլխավորում է պորտուգալական «Բենֆիկան»:

Աղբյուրի համաձայն՝ «Բենֆիկայի» ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով պահպանել մարզչին ակումբում, սակայն, տեղյակ լինելով «Ռեալի» հետ ընթացող բանակցությունների մասին, հասկանում է, որ իրավիճակի հանգուցալուծումը կախված է մադրիդցիներից:

Նշվում է, որ այս հարցում վերջնական որոշումը կկայացնի անձամբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Ներկայումս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Ալվարո Արբելոան:

Նմանատիպ նյութեր