211652_close_icon
views-count2251 դիտում article-date 12:19 11-05-2026

Պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է. Նարեկ Կարապետյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է, ոչ թե ՔՊ-ի պես՝ եկավ հեծանիվով, գնում է «Ռենջ Ռովեր»-ով, Կապանում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ասում են՝ պետականացրել են կոմբինատը, պետականացրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել եք», - նշեց Կարապետյանը։

Նա նշեց, որ առաջարկում են որակական փոփոխություններ. Կապանի, Քաջարանի ու Սյունիքի մյուս հանքերը արդյունաբերության վերածննդի հիմքն են։

«Մենք ունենք երկրի առաջխաղացման ծրագրեր, ու դա անում է մարդ, որը մի քանի անգամ արդեն արել է, ով ստեղծել է զրոյից հայկական բյուջեի էկվիվալենտ ընկերություն և այն զարգացնում է», - ասաց Կարապետյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր