211652_close_icon
views-count2647 դիտում article-date 23:23 08-05-2026

«Երևանի գինու օրերին» մի շարք փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես, հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ն, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:

Նմանատիպ նյութեր