Լուրջ փորձագիտական լուսաբանման փոխարեն՝ քարոզչական շոուներ․ Վրթանեսյանը` բանակի «տիկտոկացման» մասին․ Oragir.News
Հանրային մեծ աղմուկ են բարձրացել համացանցում տարածված բանակային ծառայության պայմանները ներկայացնող տեսահոլովակների նկարահանումները, որոնց մասնակցել են սոցիալական ցանցերում հայտնի բլոգերներ՝ ««Թու-թու-թու Լավա» ծածկանվամբ Էրիկ Շահբազյանը և «Արդի Շոփ» ծածկանվամբ հանդես եկող Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը։
Տեսանյութերում նրանք ներկայացված են զինվորական միջավայրում, համազգեստով, ցուցադրվում են զորամասային կենցաղի տարբեր դրվագներ, մասնավորապես՝ բունկերները, զինվորական կացարանները, և գովազդում դրանք:
Հասրակության մի մասի մոտ քննադատական կարծիքներ են հնչում՝ կապված բլոգերների ընտրության, համագործակցության պայմանների և հնարավոր ֆինանսական բաղադրիչների թափանցիկության հետ։
Քննարկման առարկա է նաև այն, թե որքանով է նման մոտեցումը նպաստում բանակի հանրային կերպարի ձևավորմանը և արդյոք այն համապատասխանում է պետական հաղորդակցության ավանդական ձևաչափերին։
Հասկանալու համար, թե ինչպես, ինչ պայմաններում են հետևյալ բլոգերները ընտրվել, կամ որքան գումար են պահանջել գովազդում նկարահանվելու համար, Oragir.News-ը փորձեց պարզել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից, սակայն վերջինս չպատասխանեց զանգին:
Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ, ով նշել է, որ բանակի շուրջ ձևավորված նման PR նախաձեռնությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ինֆորմացիոն լուսաբանում, այլ որպես քաղաքական հաղորդակցության մաս, որը հաճախ չի արտացոլում իրական իրավիճակը։
Փորձագետը, անդրադառնալով սոցիալական ցանցերում լայն քննարկման առիթ դարձած «Թու-թու-թու Լավա» և «Արդի Շոփ» բլոգերների մասնակցությամբ զինվորական միջավայրում նկարահանված տեսահոլովակներին, նշեց, որ նման նախաձեռնությունները պետք է դիտարկել պետական քարոզչության ընդհանուր համատեքստում։
«Այս իշխանությունները շատ հաճախ ամեն ինչ կառուցում են գովազդային տրամաբանության վրա։ Եթե հիշում եք՝ նախկինում եղել են տարբեր քարոզչական տեսանյութեր, որոնք փորձում էին ներկայացնել բանակը որպես իդեալական պատկեր։ Բայց հետո մենք տեսել ենք պատերազմի հետևանքները և իրական իրավիճակը»,– ասաց Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ պետական քարոզչական նյութերին քննադատաբար վերաբերվելը պետք է դառնա սկզբունքային մոտեցում։
«Անկախ նրանից՝ ով է այդ նյութերը պատրաստում, ես նման գովազդային մոտեցումներին հավատալու հիմք չեմ տեսնում»,– նշեց նա։
Հարցին, թե արդյոք նախկինում ևս նման ձևաչափով քարոզչական հոլովակներ եղել են, փորձագետը ընդգծեց, որ տարբեր ժամանակներում եղել են բանակի մասին լուսաբանումներ, սակայն ոչ այս ծավալի և բնույթի PR-շոուների ձևաչափով։
«Լուրջ փորձագիտական լուսաբանման փոխարեն այսօր հաճախ տեսնում ենք քարոզչական շոուներ։ Մինչդեռ՝ բանակի իրական վիճակը պետք է գնահատել ոչ թե տեսանյութերով, այլ գործնական արդյունքներով»,– հավելեց նա։
Վրթանեսյանը նաև նշեց, որ պետության անվտանգության մասին խոսելիս առաջնային են իրական ցուցանիշները՝ զորավարժությունների մակարդակը, պատրաստվածությունը և սահմանային իրավիճակը։
«Եթե ամեն ինչ իսկապես լավ է, ապա ինչո՞ւ է անընդհատ խոսվում պատերազմի վտանգի մասին, և ինչո՞ւ են շարունակվում խնդիրները սահմաններում։ Իրավիճակը գնահատվում է ոչ թե գովազդով, այլ իրականությամբ»,– ասաց նա։
Վերջում ռազմական փորձագետը կրկնեց, որ չափից դուրս քարոզչական մոտեցումները չեն կարող փոխարինել իրական բարեփոխումներին և անվտանգության համակարգի արդյունավետ աշխատանքին։