211652_close_icon
views-count589 դիտում article-date 22:42 05-05-2026

Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում  շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։  

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը մրցելույթի ժամանակ  պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահել է նախ 145 կգ, ապա 150 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժությունում Մկրտչյանը գրանցել է 182 կգ և 186 կգ արդյունք, և այս վարժությունում արժանացել  փոքր բրոնզե մեդալի:

Երկամարտի 336 կգ ցուցանիշով Նարեկ Մկրտչյանը  նվաճել է արծաթե մեդալ և հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Նմանատիպ նյութեր