ԶՈՒ-ում պատահարները կտրուկ ավելացել են․ մտահոգիչ տվյալներ․ armlur.am
Armlur.am-ը գրում է․ ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը վկայում է, որ զինված ուժերում և զորամասերում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ ընդհանուր դեպքերի թիվն աճել է, իսկ մի շարք ուղղություններով արձանագրվել են լուրջ բացասական միտումներ։
Տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԶՈՒ-ում արձանագրվել է 2248 դեպք՝ 2024 թվականի 2093-ի դիմաց, ինչը նշանակում է 155 դեպքով կամ 7.4% աճ։ Հատկանշական է, որ հատկապես կտրուկ աճել են պատահարները՝ հասնելով 1027-ի (2024-ին՝ 762), այսինքն՝ աճը կազմել է 265 դեպք կամ 34.8%։
Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշակիորեն նվազել է՝ 1331-ից հասնելով 1221-ի (նվազում՝ 8.3%), իրավիճակը միանշանակ դրական գնահատել չի կարելի։ Մի կողմից նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները (143 դեպք՝ 2024-ի 217-ի փոխարեն), սակայն մյուս կողմից՝ պահպանվում է հանցագործությունների բարձր մակարդակ, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ աճ է արձանագրվել։
Մասնավորապես, աճել են զինվորական ենթակայության և կանոնակարգային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 351 դեպք (աճ՝ 10.7%), ինչպես նաև ռազմական գույքի օգտագործման և պահպանման կանոնների խախտումները՝ 47% աճով։ Միաժամանակ զգալի աճ է գրանցվել նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասով՝ 235 դեպք՝ նախորդ տարվա 164-ի դիմաց (աճ՝ 43.3%)։
Մտահոգիչ է նաև այն, որ 2025 թվականին արձանագրված 1221 հանցագործություններից 100-ի դեպքում չի հաջողվել պարզել մեղավոր անձանց, ինչի արդյունքում բացահայտման մակարդակը նվազել է՝ կազմելով 91.8% (2024-ին՝ 93.6%)։
Զինվորական կարգապահության խնդիրների մասին են վկայում նաև ծառայությունից խուսափելու դեպքերը։ Թեև պարտադիր ծառայությունից խուսափելու դեպքերը նվազել են՝ կազմելով 1164 (նվազում՝ 20.4%), փոխարենը կտրուկ աճել են վարժական հավաքներից խուսափելու դեպքերը՝ 532 (աճ՝ 75.6%)։
Միևնույն ժամանակ, զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի թիվը զգալիորեն նվազել է։ 2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 9 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 27-ի դիմաց (նվազում՝ 66.7%)։ Սակայն այդ դեպքերի կառուցվածքը ևս հարցեր է առաջացնում՝ արձանագրվել են ինքնասպանության հասցնելու, պաշտոնեական անփութության, բժշկական սխալի, ինչպես նաև հիվանդության և նույնիսկ կայծակի հարվածի հետևանքով մահեր։
2025 թվականի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 375 զինծառայող, այդ թվում՝ 44-ը՝ ծանր։
Կոռուպցիոն գործերի մասով ևս վիճակագրությունը միանշանակ չէ։ Թեև քննված վարույթների թիվը փոքր-ինչ նվազել է (200՝ 214-ի դիմաց), սակայն դրանցով արձանագրված վնասը կտրուկ աճել է՝ հասնելով 175 միլիոն դրամի (2024-ին՝ շուրջ 35.7 մլն դրամ)։
Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում ավարտվել է 3818 քրեական վարույթ, որոնցից 943-ը՝ 1070 անձի վերաբերյալ, ուղարկվել են դատարան։ Միաժամանակ 2875 վարույթ կարճվել է, որոնցից զգալի մասը՝ ռեաբիլիտացնող հիմքերով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում