211652_close_icon
views-count586 դիտում article-date 13:21 05-05-2026

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Բելգիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։

Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի այգում, որտեղ տնկված է նաեւ Հայաստանի եւ Բելգիայի բարեկամությունը խորհրդանշող ծառը, ծանոթացել մեր երկրի օրենսդիր մարմնի շենքի պատմությանն ու հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր