ՊՆ գեներալ Արտակ Բուդաղյանի գործը վերաբացվում է․ օպերատիվ տվյալներ են ստացվել․ armlur.am
Armlur.am-ը գրում է․ Իրավապահները վերաբացում են ՊՆ գեներալ Արտակ Բուդաղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տեղեկություններ են ստացել, որ նրա դեմ ցուցմունք տված անձիք սուտ ցուցմունք են տվել։ Փաստացի՝ 11 տարի առաջվա աղմկահարույց դեպքերը նոր ընթացք են ստանում։
2013 թվականի հունիսի 1-ի երեկոյան Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում տեղի էին ունեցել կրակոցներ, ինչի հետևանքով 1970 թ․ ծնված Ավետիք Բուդաղյանը (Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 1971 թ․ ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ․ ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով։
ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը։ Ավելի ուշ որոշումը վավերացրել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել)։
2015 թ․ օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի համար)։ Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել էր 120,000 դրամի չափով տուգանք։
Ակնհայտ էր, որ Արտակ Բուդաղյանի դեմ հարուցված քրեական գործը կապված էր 2013 թվականին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ, ինչի հետևանքով սպանվել էր Արտակ Բուդաղյանի եղբայրը։
Եվ ահա 11 տարի անց օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ վկաները սուտ ցուցմունք են տվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում