Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչու թռչող սարքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Այս մասին տեղեկացնում է Կոմերսանտը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում:
Նշվում է, որ փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ինչպես հաղորդվում է՝ մաքսային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ճնշել կամ փոխակերպել անօդաչուների հեռավար կառավարման ազդանշանները, ազդեցություն գործել կառավարման վահանակների վրա, ինչպես նաև վնասել և ոչնչացնել հենց սարքերը։ Խոսքը վերաբերում է ցանկացած ավտոմատացված անօդաչու համալիրների՝ օդային, ստորջրյա, վերգետնյա, ինչպես նաև անօդաչու տրանսպորտային միջոցների մասին։
Որոշումների ընդունման կարգը և լիազորված պաշտոնատար անձանց ցանկը կսահմանի մաքսային գործի ոլորտում դաշնային գործադիր իշխանության մարմինը։ Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր անց։