211652_close_icon
views-count1963 դիտում article-date 17:25 01-05-2026

Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Խոսքը «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետի մասին է:

Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից:

«Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», - ասել է նա:

Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է:

Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» - «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։

Հիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանում մայիսի 1-ը և 4-ը ոչ աշխատանքային օրեր են։ Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է, իսկ մայիսի 4-ը (երկուշաբթի) հանգստյան օր է հայտարարվել կառավարության որոշմամբ՝ Երևանում կայանալիք խոշոր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատճառով։

Նմանատիպ նյութեր