211652_close_icon
views-count253 դիտում article-date 13:31 30-04-2026

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների փոխայցերը պատմական են․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի փոխայցերը երկու երկրներ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցին:

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է շարունակաբար լավարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, խաղաղությունը գնալով ուժեղանա:

«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- նշեց վարչապետը:

2026թ. ապրիլի 29-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 13-րդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։ Հանձնաժողովների նախորդ հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ, կայացել էր Ադրբեջանում։ 

Նմանատիպ նյութեր