211652_close_icon
views-count823 դիտում article-date 23:00 29-04-2026

Լրացումներ և փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հեղինակի խոսքով օրենքի նախագիծն առաջին ընթերցումից հետո չի փոփոխվել:

Նախագիծը երկու կարեւոր քրեադատավարական ինստիտուտի է վերաբերում: Առաջինը՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելուն կամ այն դադարեցնելուն ուղղված միջնորդությանը եւ երկրորդ՝ լիովին նոր՝ վերահսկելի մատակարարում եւ գնում գաղտնի քննչական գործողությանը:
Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:

Հեղինակի առաջարկով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: 

Նմանատիպ նյութեր