ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի գրադարանում հանդիպել է հանրակրթական մի շարք դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Գրադարանի տնօրեն Էլմիրա Պողոսյանը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ գրադարանը ստեղծվել է 1998 թվականին՝ համայնքային հինգ գրադարանների վերամիավորման արդյունքում: Այն ունի երեք մասնաճյուղ և գործում է որպես գրադարանների կենտրոնացված համակարգ։
Նախարարն ընդգծել է, որ գրադարանները պետք է լինեն հանրային ակտիվ միջավայրեր, իսկ դպրոց–գրադարան համագործակցությունը՝ առաջնահերթ։
«Գրադարանների և դպրոցների համագործակցությունն առաջնային է։ Երեխաների շրջանում ընթերցանության խրախուսումը պետք է դիտել առաջնահերթ խնդիր, որովհետև եթե բավարար չափով զարգացած չեն ընթերցանության և տեքստի ընկալման հմտությունները, գիտելիքի զարգացումը սահմանափակվում է»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով գրադարանների զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է դպրոցական բյուջեներում առանձնացնել առանձին տող գրքերի ձեռքբերման համար. «Փաթեթային տրամաբանությամբ նախատեսում ենք նորակառույց դպրոցների համար ձեռք բերել և տրամադրել նոր գրքերի հավաքածուներ։ Դրանք կլինեն դպրոցական ծրագրին և տարիքային առանձնահատկություններին համապատասխան գրքեր։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է գրադարանային ֆոնդերի շարունակական թարմացում, ինչը հնարավորություն կտա դպրոցներին ամեն տարի համալրել իրենց գրական պաշարները»:
Տնօրենների հետ հանդիպմանը հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են վարչատնտեսական համակարգողների գործառույթներին, դպրոցներում անվտանգության խնդիրներին, լաբորատոր հագեցվածությանը, Երևանի դպրոցներում «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրմանը և այլն։
Անդրադառնալով վարչատնտեսական համակարգողի համակարգի ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ մի քանի տարի առաջ ներդրված կառավարման նոր մոդելի հիմքում դրված է հետևյալ սկզբունքը՝ մի շարք գործառույթներ՝ գնումներ, հաշվապահություն, անվտանգություն, մաքրություն, սնունդ և այլն, կարող են իրականացվել մասնագիտացված ծառայությունների միջոցով։ Նպատակը, ըստ նախարարի, մեկն է՝ տնօրեններին ազատել վարչական գործառույթների բեռից, որպեսզի նրանք կենտրոնանան կրթության որակի և բովանդակության վրա։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Երևանի դպրոցներն այս տարի կստանան անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ, որին կհաջորդեն ուսուցիչների վերապատրաստումներ՝ դրանց արդյունավետ կիրառումն ապահովելու համար։«Ամենաբարդը ձևավորված միջավայրի արդյունավետ օգտագործումն է։ Կարևոր է, որ լաբորատորիաները լինեն ակտիվ՝ չմնան դատարկ և լիովին ընդգրկվեն ուսուցման գործընթացում։ Այս նպատակով կարող են գործել նաև տարբեր խմբակներ և այլ ուսումնական ձևաչափեր»,- նշել է նա՝ հավելելով, որ լաբորատորիաների կիրառման վերաբերյալ պատրաստվել են տեսադասեր՝ դպրոցներին աջակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև դպրոցաշինության ծրագրերը՝ նշելով, որ այժմ քննարկվում է 300 դպրոց ծրագրի հաջորդ փուլը, որտեղ կընդգրկվեն նաև քաղաքային բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաքի դպրոցներ․ «Երևանը շատ մեծ չափով ներկայացված է լինելու ծրագրում։ Առաջին փուլում հիմնականում կենտրոնացել էինք մարզային բնակավայրերի ուսումնական հաստատությունների վրա, իսկ երկրորդ փուլում մեր ուշադրությունը ոչ պակաս չափով կենտրոնացված է լինելու Երևանի դպրոցների վրա»։
Հանդիպմանը քննարկվել են նաև ուսուցիչների անվտանգության, ծնողների հետ աշխատանքի նոր մոտեցումների, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, աշակերտների բացակայությունների հաշվառման և այլ խնդիրների հետ կապված հարցեր։