211652_close_icon
views-count664 դիտում article-date 20:12 27-04-2026

Կարճ ժամանակ անց Հայաստանում կարող են նոր խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալ. փորձագետ

 Ես չեմ կարծում, որ Հայաստանում իշխող «ՔՊ» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն կստանա, հետևաբար կարելի է կանխատեսել հետընտրական գործընթացներ, դրանց թվում՝ փողոցային ակցիաներ, եթե իշխանությունները գնան ընդդիմությանը խոչընդոտելու ճանապարհով։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Նույնիսկ եթե իշխանությունները 50%+1 ձայն ստանան, նրանք լուրջ խնդիրներ կունենան։ Եթե իշխանությունը չունենա սահմանադրական մեծամասնություն, Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ կառաջանա։ Նման դեպքում իշխանությունը կսկսի բանտարկել ընդդիմադիրներին, ինչպես նաև անցանկալի ուժայիններին։ Այլ տարբերակ նրանք չեն ունենա։ Խորհրդարանական ճգնաժամի դեպքում կարճ ժամանակ անց նոր ընտրություններ կանցկացվեն»,- ընդգծել է քաղաքագետը։ Միաժամանակ փորձագետը չի հավատում, որ ընդդիմությունը 50%+1 ձայն կհավաքի։

«Ընդ որում, Հայաստանում նոր ուժերն ի վիճակի են բեկում ապահովել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ, նրանք նման ռեսուրսներ ունեն։ Նրանց մեջ կան մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է պետությունը, բիզնեսը, հասկանում են տնտեսությունից, չեն հանդուրժում պոպուլիզմը»,- շեշտել է Ղևոնդյանը։


Նա հավելել է, որ փոքր երկրների կառավարումը որոշվում է նաև խոշոր տերությունների դիրքորոշմամբ, որոնք կարող են կոնսենսուսի գալ Հայաստանի հարցում։

«Աշխարհաքաղաքական ասպեկտը կսրվի, հիմնական համակարգողները կլինեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, չեմ կարծում, թե նա խիստ ներգրավված կլինի Հայաստանի ընտրական գործընթացներում»,- եզրափակել է փորձագետը։

Նմանատիպ նյութեր