211652_close_icon
views-count2428 դիտում article-date 20:15 26-04-2026

Փաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար. «Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակներ է բացել Չարենցավանում և Հրազդանում

Փաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց։

Չարենցավանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Չարենցավանը ստեղծվել է աշխատանքի, արդյունաբերության հիմքով։ Այսօր Չարենցավանում երբեմնի արդյունաբերական փառքից մնացել է մի քանի հիմնարկ։ Գործարանների մեծ մասը փակվել է։

Երբ ասում ենք՝ Հայաստանի արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կան կասկածանքով են վերաբերվում։ Մի օրինակ բերեմ, որ հասկանաք, թե ինչ է լինելու 47 օր հետո, Սամվել Կարապետյանի առաջնորդությունը ստանձնելուց հետո։

Մեր երկիրը օտար երկրներից ներմուծում է տարեկան 60 միլիոն դոլարի 15 հազար տոննա ցինկապատ ապրանք, արտահանում ենք տարեկան 20 մլ-ի հումք, տանում են, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ վաճառում։ Ինչն է խնդիրը, որ մենք տեղում չենք կարող դա անել։ Առաջնորդ է պետք, որ կազմակերպի դա, հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Հենց այդպես ենք ստեղծելու աշխատատեղեր, երկիրը ինքն է արտադրելու, չի ներմուծելու»,- նշել է նա։

Կուսակցությունն այսօր գրասենյակներ է բացել Չարենցավան և Հրազդան քաղաքներում։
 

Նմանատիպ նյութեր