Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակումներ է գործել Լիբանանի հարավային շրջանների վրա, ինչի հետևանքով առնվազն երեք լիբանանցի վիրավորվել: Այս տվյալները նշված են Լիբանանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների շտաբի ամփոփագրում, որը ստացել է ՏԱՍՍ-ը։
Ամփոփագրում, մասնավորապես, ասված է. «Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Յախմուր էշ-Շքիֆ բնակավայրում գտնվող պիկապին և Էլ-Այն շրջանում գտնվող մոտոցիկլետին, ինչի հետևանքով երեք քաղաքացի վիրավորվել է»:
Նշվում է նաև, որ որ օրվա առաջին կեսին իսրայելական հրետանու գնդակոծության տակ են հայտնվել Բեյթ Լիֆ, Մարվահեյն, Հոուլա, Էլ-Կանտարա և Էլ-Կուսեյր գյուղերը։ Հրանոթներից կրակ է բացվել նաև Տյուրոսի շրջակայքում գտնվող Վադի-Հասան տեղանքի ուղղությամբ։
Ըստ երկրի ՆԳՆ-ի՝ ապրիլի 17-ից ի վեր, երբ ուժի մեջ է մտել Լիբանանի հարավում զինադադարը, իսրայելական ուժերը ավելի քան 200 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։ «Հեզբոլլահ» միլիցիայի ջոկատները ի պատասխան ինը անգամ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել իսրայելական տարածքի ուղղությամբ։