Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը:
Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց է տվել 205 կգ արդյունքը` նվաճելով փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Մինասյանն նախ բարձրացրեց պահեց 240 կգ քաշով ծանրաձողը:
Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը բարձրացրեց 245 կգ` դառնալով փոքր արծաթե մեդալակիր:
Երկամարտում Միասյանը հավաքեց 450 կգ ու դարձավ աշխարհի փոխչեմպիոն:
Այս քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 474 կգ արդյունքով: