211652_close_icon
views-count2569 դիտում article-date 18:25 21-04-2026

Ծեծկռտուք Գյումրու «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու հետնամասում․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում։ Ժամը 24․00-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ եկեղեցու հետնամասում իրար են ծեծում։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ու պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ այդ նույն թաղամասի 45-ամյա բնակիչներից մեկը մոտ մեկ ժամ առաջ վարորդներից մեկին զգուշացում է կատարել «Opel» մակնիշի մեքենան անկանոն վարելու համար, որից հետո վարորդը և երկու ուղևորները իջել են ավտոմեքենայից ու ձեռքերով-ոտքերով հարվածներ են հասցրել նախազգուշացնող տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

20-ամյա դուստրը, տեսնելով, որ երեք երիտասարդներ ծեծում են իր հորը, փորձել է միջամտել, դադարեցնել ծեծկռտուքը, սակայն երիտասարդներից մեկն այնպես է հարվածել նրան, որ աղջիկը վայր է ընկել՝ աջ ծնկի շրջանում ստանալով վնասվածքներ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր