211652_close_icon
views-count29060 դիտում article-date 21:09 17-10-2016

Ծեծկռտուք Նուբարաշենում. թիվ 175 դպրոցի հետնամասում աշակերտների ծեծկռտուքն ավարտվել է մարմնական վնասվածքներով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ հոկտեմբերի 12-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 14:50-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող թիվ 175 դպրոցի հետնամասում մի խումբ աշակերտներ ծեծկռտուքի մեջ են մտել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության նուբարաշենի բաժանմունքի ծառայողները մեկնելով նշած վայր, այնտեղից բաժանմունք են տեղափոխել Նուբարաշեն 11-րդ փողոցի 21 շենքի բնակիչ, 15-ամյա Նարեկ Խլղաթյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի 13 շենքի բնակիչ, 16-ամյա Վահագն Հակոբյանին, Նուբարաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 16-ամյա Տարոն Հունանյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչ, 15-ամյա Վիհրաբ Մկրտչյանին: Պարզվել է,, որ վիճաբանության ժամանակ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի պատճառով էլ ստացել են մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը դպրոցի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետի մոտ է եղել, իսկ վիճաբանողները սովորում են նշված դպրոցի 10 և 11-րդ դասարաններում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր