211652_close_icon
views-count1135 դիտում article-date 21:54 20-04-2026

Բեռնար Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը. Լեւոն Տեր–Պետրոսյան

Առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը գրել է.

«Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով, ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։

Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը, երբ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ մեկնել էի Փարիզ բուժման նպատակով։

Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նրա գործընկերներին ու մտերիմներին»։ 

Նմանատիպ նյութեր