211652_close_icon
views-count550 դիտում article-date 18:55 18-04-2026

Մոնիկա Սիմոնյանը համատեղության կարգով նշանակվել է Կորեայում ՀՀ դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որով Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)», – նշվում է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր