211652_close_icon

Դեսպան Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան

views-count550 դիտում article-date 18:16 02-06-2025
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Փարիզ)»,- ասված է հրամանագրում։

 

Նմանատիպ նյութեր