Էսքան ժամանակ մի բան են խոսք տվել ու արել, հետո կասենք, թե ինչ. Նարեկ Կարապետյան
Հակակոռուպցիոն դատարանում, ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Նրա աջակիցները դատարանի բակում են։ Քիչ առաջ նաև լարված իրավիճակ ստեղծվեց։
Aysor.am-ի փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը լրագրողներին ասաց, որ իշխանության մոտ սովորություն է՝ խոսք են տալիս, վերջում տեղի է ունենում հակառակը․
«Էսքան ժամանակ մի բան են խոսք տվել ու արել, հետո կասենք, թե ինչ։ Ես ուզում եմ ասել, որ պատերազմի 300,000 գլուխ ունեցող կուսակցությունն իրենք են, այն 300,000-ը, որ ուզում են բերել մեր երկիր»։
Կարապետյանը նշեց՝ երբ ՔՊ-ն խոսում է կուսակցությունը չգրանցելու մասին, քաղաքացիները կարող են վստահ լինել, որ ՔՊ-ն համոզված է՝ պարտվելու է։
«Ընտրություններում հաղթելու այլընտրանք կա, բայց մեր հույսը այն է, որ մեր երկիրը ժողովրդավարության ճանապարհով գնա»,-հայտարարեց Կարապետյանը։