«Ռեալը» Արբելոային փոխարինելու չորս թեկնածու է դիտարկում
Մադրիդի «Ռեալը» սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Ալվարո Արբելոային փոխարինելու նպատակով, այն բանից հետո, երբ թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում ընդհանուր 4-6 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային»։ Այս մասին հաղորդում է The Athletic պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունն այս պաշտոնի համար դիտարկում է չորս հիմնական թեկնածուի։ Մադրիդում բարձր են գնահատում Յուրգեն Կլոպի աշխատանքը, սակայն կողմերի միջև առայժմ որևէ պաշտոնական շփում չի եղել։
Դիտարկվում է նաև Զինեդին Զիդանի վերադարձի տարբերակը, թեև վերջինս առավել հակված է գլխավորելու Ֆրանսիայի ազգային հավաքականը: Ցուցակում են նաև ԱՄՆ-ի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և Դիդիե Դեշամը, ով, սպասվում է, որ կհեռանա Ֆրանսիայի հավաքականից ԱԱ-2026-ի ավարտից հետո:
Արբելոան «Ռեալի» ղեկը ստանձնել է 2026 թվականի հունվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմն անցկացրել է 21 հանդիպում, որոնցից 13-ն ավարտվել է հաղթանակով, 1-ը՝ ոչ-ոքի, իսկ 7-ում պարտություն է կրել։