«Ռեալ»-ը մտադիր է տրանսֆերի հանել Ալոնսոյին և Արբելոային
Մադրիդի «Ռեալ»-ը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում մտադիր է բաժանվել թիմի պաշտպան Ալվարո Արբելոայից և կիսապաշտպան Խաբի Ալոնսոյից, հայտնում է El Confidencial-ը:
Երկու խաղացողներն էլ առաջիկա մրցաշրջանում դժվար թե հայտնվեն թիմի հիմնական կազմում, և այդ պատճառով մադրիդյան ակումբը պատրաստ է քննակել ֆուտբոլիստներին վաճառելու կամ վարձակալության տալու տարբերակները:
Նախկինում նշվում էր, որ Արբելոայի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլի»-ին, իսկ Խաբի Ալոնսոյին իրենց կազմերում ցանկանում են տեսնել մի շարք անգլիական ակումբներ: