211652_close_icon
views-count1012 դիտում article-date 18:49 16-04-2026

ՃՏՊ-ի հետեւանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է «Յուվենտուսի», «Արսենալի», Ավստրիայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Մանինգերը։
Նա 48 տարեկան էր։

Ալեքսանդր Մանինգերի ավտոմեքենան բախվել է գնացքին, հաղորդում է Bild-ը։ Շտապօգնության բժիշկների ցուցաբերած օգնությունը չի փրկել նրա կյանքը։ Մեքենավարն ու գնացքի ուղեւորները չեն տուժել։ Ալեքսանդր Մանինգերի հետ ավտոմեքենայում այլ մարդ չի եղել։

«Արսենալի» կազմում Մանինգերը դարձել է ԱՆգլիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Յուվենտուսի» կազմում՝ Իտալիայի չեմպիոն։

Նմանատիպ նյութեր