211652_close_icon
views-count601 դիտում article-date 22:09 15-04-2026

Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն

Տաշքենդի և Երևանի միջև կանոնավոր չվերթները տասնամյակների ընթացքում առաջին անգամ կարող են սկսվել 2026 թվականի մայիսին: Դրա մասին հայտնել են Uzbekistan Airports ընկերությունից։

Նախատեսվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ՝ Boeing 737 ինքնաթիռներով։

Նոր երթուղու բացումը, ինչպես սպասվում է, Հայաստանի և Ուզբեկստանի միջև կամրապնդի զբոսաշրջային և գործարար կապերը։ Նախկինում այս երթուղով ուղևորները ստիպված էին տարանցիկ չվերթներ կատարել Մոսկվայում, Ստամբուլում և Թբիլիսիում։

Երթուղին կսպասարկի հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը, որը տեղակայված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Նմանատիպ նյութեր