211652_close_icon

Հոգլանդի խոսքում նոր բան չկա, բայց դա չի նշանակում, որ պետք է սկսվեն առարկայական բանակցություններ. «Հայկական ժամանակ»

views-count6556 դիտում article-date 09:35 26-08-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Մամեդյարովը, մեկնաբանելով Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, ասել է, որ «եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, և ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»։ Պաշտոնական Երևանի առաջին և հիմնական արձագանքը Հոգլանդի հայտարարությանն այն էր, որ դրանում ոչ մի նոր բան չկա: Բայց դա չի նշանակում, որ պետք է սկսվեն առարկայական բանակցություններ: Առաջիկայում Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ սպասվում է հայտարարություն նախագահների մակարդակով հանդիպման մասին: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր