211652_close_icon
views-count682 դիտում article-date 20:55 15-04-2026

Թուրքիայում ոստիկանապետի որդին հոր ավտոմատ հրազենով դպրոցում ահաբեկչություն է կազմակերպել

Թուրքիայի Մարաշի դպրոցներից մեկի աշակերտը մտել է դպրոցի իր դասարան եւ կրակահերթ բացել համադասարանցիների ուղղությամբ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարաշի դպրոցներից մեկի 8–րդ դասարանի աշակերտը ոստիկանապետ հոր ավտոմատ հրազենը եւ պահունակները վերցրել եւ մտել է դպրոցի իր դասարան եւ կրակահերթ արձակել դասընկերների ու ուսուցչի ուղղությամբ։

Նշվում է, որ կրակելու ժամանակ, երբ պահունակում փամփուշտները վերջացել են, նա հաջորդ լիցքավորված պահունակն է տեղադրել եւ շարունակել կրակահերթը։

Որոշ տեղեկություններով աշակերտն ունեցել է հոգեկան որոշակի խնդիրներ։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 19-ը, որից 6-ը՝ ծանր վիրավորված։

Դեպքից հետո երեխայի ոստիկանապետ հայրը եւ մայրը ձերբակալվել են։

Նմանատիպ նյութեր