211652_close_icon
views-count337 դիտում article-date 20:00 14-04-2026

Աշխարհի գավաթ. Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ

Սամբոյի Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ է նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, 98+ կգ Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո), հաղորդում է ԿԳՄՍՆ–ի կայքը:

Մարզական սամբոյի կանանց պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ), Աննա Մկրտչյանը (80+ կգ):

Մարտական սամբոյի կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։

 

Նմանատիպ նյութեր