slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ինդոնեզիայում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ
211652_close_icon

Ինդոնեզիայում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ

views-count1282 դիտում article-date 23:20 14-08-2023
Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը: Օլիմպիադայի մեր թիմում ներգրավված են եղել նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ Ավանեսյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

«Օլիմպիադան անցկացվել է առկա ձևաչափով, երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Հիշեցնենք, որ Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր