211652_close_icon

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել

views-count424 դիտում article-date 14:51 19-09-2025
Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտվեց պարաբազկամարտի 27-րդ աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից:
«Մեր մարզիկները պատվով ներկայացրին Հայաստանը՝ արժանապատվորեն մասնակցելով և իրենց հաղթանակներով մեծ պատիվ բերելով մեր երկրին։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր վստահելի բարեկամներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել մեր մարզիկների մասնակցությունը։

Մասնավորապես՝ մեր ֆեդերացիայի գործընկեր «Զինապահ» Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամի միջնորդությամբ՝ վեց մասնակցի, որոնք վիրավորվել են 2020 թ․ Արցախյան պատերազմում, աջակցեց բարեգործական «Наследие и прогресс» («Ժառանգություն և առաջընթաց») հիմնադրամը, Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել՝
Սարգիս Ստեփանյան -ոսկե մեդալակիր
Գևորգ Համբարձումյան - ոսկե մեդալակիր
Գուրգեն Անտոնյան -բրոնզե մեդալակիր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր