211652_close_icon
views-count1408 դիտում article-date 10:30 14-04-2026

Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան

Լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը կընդգրկվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում։

Այս առնչությամբ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Սպասված նորություն.  Կարպիս Փաշոյանը որոշել է մտնել անձամբ իր դեմքով քաղաքականություն, առաջին անգամ»։

Ինքը Փաշոյանը հավելել է. «Դե միշտ էլ կես ոտքով քաղաքականության մեջ ենք եղել, որպես քաղաքական մեկնաբան, լրագրող, հիմա արդեն լրիվ ամբողջական ու մինչև վերջ  մտնում եմ քաղաքականության։ Բայց մենք կարծում եմ չպետք է միանանք այն մոլեռանդ, հիվանդագին, հիստերիկ վարչպետական մրցավազքին, երբ ամեն պատի ծակից դուրս եկած հիմա իրեն հռչակել է ՀՀ վարչապետ։ Մենք այդ գծի մեջ չենք, մենք ավելի շատ դիրքավորվում ենք որպես գաղափարական՝ փորձելով դիմագրավել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, իսկ այդ մարտահրավերները շատ վտանգավոր են և մահաբեր, եթե ամենից գնա, ոնց մենք ենք կանխատեսում։

Ամենալավ տարբերակը, ինձ թվում է՝ մասնակցությունն է և փորձել կանխել դա։ Բռնվեք, գալիս ենք»։

Մարուքյանն էլ հավելել է. «Ովքեր որ մեզ հետևում են, գիտեն՝ ինչ ենք խոսում, գիտեն ինչ քաղաքական բովանդակություն ենք տալիս մարդկանց։ Մենք ուսումնասիրելով դաշտը, հասկացել ենք, որ այն բովանդակությունը, որ մենք տալիս ենք մեր ժողովրդին, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանք ունենալու և վերջապես այս քաոսը դադարեցնելու առումով, առանց արկածախնդրությունների, այդ օրակարգը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չի սպասարկվում և չկա այդպիսի պրոդուկտ մեր ժողովրդին առաջարկվող։ Իսկ այդ օրակարգի մասին ավելի մանրամասն կխոսենք, և վստահ եմ այդ այդ օրակարգը շատերին է ցնցելու։

Նաև ուզում եմ ավելացնել, որ երկար ժամանակ, շուրջ վեց ամիս, մենք ամեն ինչ արել ենք, որ մեկ ճակատով, մեկ ցուցակով ընդդիմություն լինի, ինչպես Հունգարիայում եղավ երեկ գիշերը հաղթանակ։ Այս պահին, դա չի ստացվել, յուրաքանչյուրն իր ճանապարհով է գնացել, և մենք Կարպիսի հետ որոշել ենք մեր ճանապարհով գնա։ Բնականաբար ինտրիգ կա այդ ամեն ինչի մեջ, խառնվելու են խաղաքարտերը շատ-շատերի, բայց դա մի նպատակ ունի՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Սրա մասին է այս խոսակցությունը»։

Նմանատիպ նյութեր