211652_close_icon
views-count2989 դիտում article-date 22:29 13-04-2026

Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը

Եկեղեցու միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանին անվասայլակով են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց նրա փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը։

«Էդպես ծանր վիճակում տեղափոխեցին կալանավայր, ափալ թափալ տարան, հայտնի էլ չի այս պահին, թե որ կալանավայր են տեղափոխել։ Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, հատկապես նյարդաբանի, բայց ես չգիտեմ՝ Հայաստանում չկա նման կալանավայր, որտեղ կարող են նման բուժօգնություն ցուցաբերել»,– ասաց պաշտպանը։
Նշենք, որ քիչ առաջ են Դավիթին Նաիրի ԲԿ–ից ՔԿՀ տեղափոխել։

Նմանատիպ նյութեր