211652_close_icon
views-count1666 դիտում article-date 19:19 12-04-2026

Խորհրդային ավանդները վերադարձնելու համար կառավարությունը պետք է ունենա դրանց ընդհանուր քանակի մասին կոնսոլիդացված ինֆորմացիա․ Փաշինյան

 Խորհրդային ավանդները վերադարձնելու հարցի լուծումը ձգձգվում է շուրջ քսան տարի, որովհետև արխիվներում այդ մասին կոնսոլիդացված որևէ ինֆորմացիա չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եղվարդ կատարած շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Խորհրդային ավանդները մարդկանց վերադարձնելու հարցի շուրջ շատ ենք մտածում։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ մի քանի անգամ այդ թեմայով խոսել ենք։ Ուզում ենք խորհրդային խնայբանկի ավանդները միանգամից տալ քաղաքացիներին և հարցը փակել, բայց մեր խնդիրը հետևյալն է։

Որպեսզի հարցը լուծենք, դրա համար անհրաժեշտ է պետական բյուջեում նախատեսել այդքան գումար, սակայն արխիվներում այդ գումարների չափի վերաբերյալ կոնսոլիդացված որևէ ինֆորմացիա չկա։ Արսեն Թորոսյանին հանձնարարել եմ, որ միասին գնահատենք և հասկանանք խորհրդային ավանդների ամբողջական քանակը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ ամբողջական գումարի մասին տեղեկություն ունենալուց հետո կառավարությունը կկարողանա դրանք վերադարձնելու հստակ ժամանակացույց ներկայացնել։

Նմանատիպ նյութեր