211652_close_icon
views-count391 դիտում article-date 22:15 10-04-2026

Ուկրաինային բարդ շրջան է սպասվում. Զելենսկի

Մինչև աշուն Ուկրաինային բարդ շրջան է սպասվում. հնարավոր է ճնշման ուժեղացում առաջնագծում և դիվանագիտության մեջ։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНИАН-ը։

Նա զգուշացրել է, որ առաջիկա ամիսները դժվարություններով լի կլինեն ինչպես մարտադաշտում, այնպես էլ քաղաքական առումով։ «Ըստ իս,՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի։ Գարուն-ամառ այս շրջանը դժվար կլինի՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ​​առումով։ Հնարավոր է ճնշում լինի Ուկրաինայի վրա։ Մարտադաշտում նույնպես ճնշում կլինի»,- հավելել է Զելենսկին։

Նրա կարծիքով՝ ամռան գալուն պես ամերիկացիներն ավելի շատ կկենտրոնանան ներքին գործընթացների՝ ընտրությունների վրա։ «Նրանք ունեն իրենց ներքին վերջնաժամկետը՝ ենթադրաբար օգոստոս»,- պարզաբանել է նա։ Ըստ Զելենսկու՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կարող է ավելի ակտիվանալ։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել այսպես կոչված «բուֆերային գոտին» ոչ միայն իր սեփական տարածքում, այլև Բելառուսի սահմանի երկայնքով։

Զելենսկին միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարումը մեծ սխալ և խաբեություն է անվանել։

 

Նմանատիպ նյութեր