211652_close_icon
views-count8346 դիտում article-date 16:48 09-11-2014

Զառա Արամյանի կյանքում բարդ շրջան է. Life.panorama.am

Հաղորդավարուհի Զառա Արամյանին 2015 թվականից առավել հագեցած և բազմազբաղ օրեր են սպասվում: Ղեկավարելու է «Պատանի լրագրող»-ի դպրոց-ստուդիայի և Կրթության միջազգային ակադեմիայի լրագրության ֆակուլտետի գործունեությունը: Նաև հանդես կգա որպես դասախոս. «Ուրախ եմ ու երջանիկ, այս գաղափարն ինձ վաղուց հանգիստ չէր տալիս: Ցանկանում էին ստեղծել փորձառու, կիրթ, եռանդով աշխատող լրագրողների օրրան: Հուսամ, որ ամեն ինչ շատ լավ կլինի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Զառան: Այժմ նա շարունակում է աշխատել Հայաստանի երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Համով զրույց» հաղորդման շրջանակներում: Բնավորության համաձայն՝ գոհ է իր աշխատանքից, չի ձանձրանում ու չի տրտնջում. «Ինձ համար յուրաքանչյուր շաբաթվա թողարկում մի նոր էջ է, քանի որ ևս մեկ մարդու բացահայտում եմ: Ուրախ եմ, որ հյուրերս, ովքեր նաև քաղաքական գործիչներ են, անկեղծանում են ու թույլ տալիս հանրությանը՝ իրենց ավելի լավ ճանաչել»: Մանրամասներն` [url=http://life.panorama.am/hy/news/2014/11/08/zara-aramyan/252029]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր