211652_close_icon
views-count331 դիտում article-date 20:46 10-04-2026

Դեշամը՝ «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածու

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Ֆրանսիայի հավաքականի 57–ամյա գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի թեկնածությունը գլխավոր մարզիչի պաշտոնի համար, հաղորդում է RMC Sport–ը։

Հունիս–հուլիսին ԱՄՆ–ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո Դեշամը կհեռանա Ֆրանսիայի հավաքականից։

«Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան կհեռացվի, եթե թիմն այս մրցաշրջանում մնա առանց տիտղոսի Լա Լիգայում եւ Չեմպիոնների լիգայում։

Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Ռեալը» 69 միավորով երկրորդն է։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական թիմը 1։2 հաշվով պարտվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Նմանատիպ նյութեր