Լեհաստանը շահագրգռված է երկրում ամերիկյան զորակազմի մեծացման հարցում
Լեհաստանը մտադիր է երկրում մեծացնել ամերիկյան զորակազմի թվաքանակը։Այդ մասին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Մենք մտադիր ենք մեծացնել Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայությունը», - ասել է նա՝ հավելելով, որ դա «կախված չէ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունից»։
Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ներկայության ուժեղացման հարցով վաղուց են բանակցություններ ընթանում Միացյալ Նահանգների հետ։
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մեզ համար խոչընդոտ չէ պլանի իրականացման գործում, որը պատրաստվում է մի ամիս», - պարզաբանել է Կոսինյակ-Կամիշը։
Ներկայում Լեհաստանում տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինծառայող: