Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ Արաուխո
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն պահպանում է լավատեսությունը: ՈւԵՖԱ-ի փոխանցմամբ՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը վստահ է իր թիմի ուժերին:
«Մրցակցի դաշտում խաղալը միշտ էլ բարդ է, սակայն եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է։ Պետք է պահպանել դրական տրամադրվածությունը: Մենք մեկնելու ենք այնտեղ՝ իրավիճակը մեր օգտին շրջելու վճռականությամբ»,-ասել է ուրուգվայցի ֆուտբոլիստը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին: