211652_close_icon
views-count298 դիտում article-date 20:14 09-04-2026

ՌԴ–ն համարում է՝ հրադադարի՝ իրանա–ամերիկյան պայմանավորվածությունը պիտի տարածվի նաև Լիբանանի վրա

Ապրիլի 9-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսական կողմը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման և Իսրայելի դրանց միանալու մասին հայտարարությունը։

Ինչպես ընդգծվել է, Մոսկվան հաստատակամորեն ելնում է այն դիրքորոշումից, որ նշված պայմանավորվածությունները, ինչպես հայտարարել են պակիստանցի միջնորդները, ունեն տարածաշրջանային բնույթ և, մասնավորապես, տարածվում են նաև Լիբանանի վրա։

Սերգեյ Լավրովը հույս է հայտնել բանակցային գործընթացի հաջողության վերաբերյալ և հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու այնպիսի լուծումների որոնմանը, որոնք թույլ կտան հաղթահարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «չհրահրված ագրեսիայի» հետևանքները և ապահովել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայուն անվտանգություն։

Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։
 

Նմանատիպ նյութեր