Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգը
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը։
Ըստ նախագծի՝ կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:
Որոշումը տարածվում է 2026թ․ փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա։
Այն տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստան։
Կարգը՝ այստեղ։