Լիտվայի վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։
«Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին, ողջունում է ձեռք բերված առաջընթացն ու պաշտպանում է տարածաշրջանում կայունության շարունակականությունը»,-գրել է Ինգա Ռուգինիենեն։
Նա նաև հավելել է, որ Լիտվան աջակցում է ԵՄ-Ադրբեջան ավելի սերտ կապերին՝ երկու կողմերի համար անվտանգությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումը ամրապնդելու, էներգետիկ համագործակցությունը՝ որպես հիմնական առաջնահերթություն սահմանելու համար։
«Աճող անկայունության և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ժամանակաշրջանում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է»,-գրել է Լիտվայի վարչապետը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ գրառման մեջ։