Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից 3-րդ երեխան՝ 4,5կգ քաշով, 55սմ հասակով
Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան՝ 4,5կգ քաշով, 55սմ հասակով։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Աղջիկ երեխային անվանակոչել են Անգելինա։
Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։
Անգելինան ամուսնական զույգի երկրորդ զավակն է։