«Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին
Մենք նամակներ ենք ստանում, ահազանգեր, պահանջներ, խնդրանքներ, կապված Երևանում խցանումների խնդիրը լուծելու հետ, և մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այն լուծումներ կառաջարկի, բայց նաև հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետք է ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք «բեզռազմեր» չի։ Մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք և հասկանանք, որ բոլորը գալիս են, մտնում են նույն փողոցները, ընդ որում հիմնական ժամերին։ Հույս կա՞, որ մի բան կարանք անենք այդտեղ»,–ասաց նա դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Վերջինս վստահեցրեց, որ հույս կա. «Իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով և նաև կառավարության հաջորդ նիստով կքննարկենք Երևանի ՏԻՄ նոր օրենքը, որտեղ ունենք նոր կարգավորումներ։ Մասնավորապես օրինազանց վարորդների և ավտոմեքենաների սխալ տեղ կայանման դեպքում քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում։
Երկու կոմպոնենտ կա խցանումների հետ կապված։ Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում, մի այդքան էլ հարակից մարզերից են գալիս։
Երկրորդ կոմպոնենտը մեր վարելու պրակտիկան է, ինչքան էլ որ դա տարօրինակ է, շատ խցանումներ առաջանում են, որովհետև, օրինակի համար, վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում և կանգնում է խաչմերուկի մեջտեղում։
Մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևանում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, այն պետք է ունենա առանձնացված գծեր։ Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար և կառավարությունը այդտեղ էլ ջանք չի խնայում»,–ասաց Ավինյանը։