Երաժշտական մենամարտ՝ երկու վիրտուոզ ջութակահարների մասնակցությամբ ապրիլի 9-ին
Ապրիլի 9-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը հրավիրում են վայելելու իտալացի մեծանուն կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի և Նիկոլո Պագանինիի՝ ջութակի և նվագախմբի համար գրված գլուխգործոցները։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի յուրահատուկ երաժշտական մենամարտի՝ երկու վիրտուոզ ջութակահարների մասնակցությամբ, որտեղ կբացահայտվեն ջութակի բոլոր հնարավորությունները։
Համերգի մենակատարներն են վիրտուոզ ջութակահարներ Հայկ Կազազյանը և
Նիկոլայ Մադոյանը, դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո (Իտալիա)։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
Սիրով հրավիրում ենք միանալու երաժշտական այս յուրահատուկ հանդիպմանը և վայելելու բարձրակարգ կատարողական արվեստ։