211652_close_icon
views-count358 դիտում article-date 18:20 05-04-2026

Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են

Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են։ Իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց լիբանանյան «Պայքար» շաբաթաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայճեանը։

«Մի քանի ժամ է, ինչ սարսափելի հարվածներ են հասցնում ժամանակակից ռումբերով։ Նույնիսկ կարելի է այդ պայթյունները տեսել, եթե մարդկանց տները բարձրադիր են։ Իհարկե, հարվածները մեզանից բավականին հեռու են, բայց խոսակցություններ կան, որ առաջիկա օրերին այդ հարվածները ավելի սաստիկ են լինելու։

Անդրադառնալով հայկական դպրոցներին՝ զրուցակիցը հայտնել է, որ դրանք դեռ բաց են։ Հայկական շրջաններում բնական հունով գործում են նաև հայկական եկեղեցիները, որտեղ այսօր Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով պատարագ է մատուցվել։

Նմանատիպ նյութեր