7 մարդ տուժել է Բելգորոդում միկրոավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով
ՌԴ Բելգորոդիմարզի Զամոստյե գյուղում զրահապատ միկրոավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով յոթ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Գրայվորոնի շրջանի Զամոստյե գյուղում թշնամու դրոնը հարձակվել է խաղաղ բնակիչներին աշխատանքի տեղափոխող զրահապատ միկրոավտոբուսի վրա։ Տուժել է 7 մարդ։ Մեքենան վնասվել է»,- տելեգրամյան ալիքում գրելէԳլադկովը։
Նրա խոսքով՝ բեկորային վնասվածքներ ստացած մի կնոջ և 4 տղամարդու տեղափոխել են Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։
Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրա վիճակը կայունացնելուց հետո կտեղափոխեն մարզային կլինիկական հիվանդանոց:
Մարզպետի խոսքով` վնասվածքներ ստացած ևս երկու տղամարդու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության բրիգադը, ներկայում նրանք հետազոտվում են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։