211652_close_icon
views-count976 դիտում article-date 14:06 04-04-2026

Հայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում առանձին գործիքների եզրափակիչ են դուրս եկել բոլոր 4 մասնակիցները` Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (օղակներ):

Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլից անմիջապես հետո Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը կմասնակցի նաև Խորվաթիայի աշխարհի գավաթին:

Նմանատիպ նյութեր